Պատվերների կոմպլեկտավորում

Ուրբան Լոջիստիք Սերվիսիս (ՈւԼՍ) լոգիստիկ կենտրոնը նախատեսված է թե՛ տարբեր բեռների պահպանման, թե՛ դրանց կոմպլեկտավորման և համապատասխան հասցեներով առաքումների իրականացման համար:

Բեռների կոմպլեկտավորման ծառայությունը ներառում է

  • Արդյունավետ ընտրության համար արտադրանքների բաշխում,
  • Պատվերների հավաքագրում,
  • Առաքման համար պատվերների նախապատրաստում,
  • Պատվերների և առաքման հասցեների բաշխում՝ ըստ հաճախորդի/երթուղու,
  • Բոլոր հասցեներով առաքման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում։


Բոլոր ապրանքների, ապրանքային խմբերի և դրանց պահպանման տեղի իդենտիֆիկացման, ինչպես նաև բոլոր գործողություններին օնլայն ռեժիմով հետևելու հնարավորության շնորհիվ մեր լոգիստիկայի մասնագետներն ու օպերատորները կարողանում են օպերատիվ կերպով և բարձր արդյունավետությամբ ղեկավարել պատվերների առաքումը:

Մենք մշտապես պատրաստ ենք

  • Ընդունել ձեր պատվերը,
  • Իրականացնել պատվերների կոմպլեկտավորում,
  • Իրականացնել կոմպլեկտավորման վերահսկողություն,
  • Փաթեթավորել բեռները՝ առաքման համար,
  • Ձևակերպել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
  • Ժամանակին իրականացնել պատվերի բեռնումը և առաքումը։



Մեր էքսպրես պատվերների ձևակերպման եզակի ծառայության շնորհիվ՝ գործընկերոջ հայտին համապատասխան առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց 1-2 ժամվա ընթացքում:

Առաքման վերաբերյալ մենք տրամադրում ենք հաշվետվություններ և վերլուծություններ՝ ըստ հաճախորդների, ապրանքային խմբերի, առաքման կետերի և այլն:

 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am