Փաթեթավորում / պիտակավորում

Հաճախ ապրանքների ու պատվերների հետ աշխատանքի ընթացքում առաջանում է հավելյալ գործընթացների կարիք (հաճախորդների պահանջներ, օրենսդրություն և այլն), ինչպես նաև հատուկ մասնագետներ ունենալու կամ վարձելու, հատուկ սարքավորումների համար ներդրումներ կատարելու անհրաժեշտություն, ինչը սակայն, միշտ չէ, որ շահավետ է կամ անհրաժեշտ որակ և արագություն է երաշխավորում: Այստեղ մասնագիտացված լոգիստիկ օպերատորները կարող են մեծապես օգտակար լինել։

ULS լոգիստիկ կենտրոնն առաջարկում է արտադրանքի նախավաճառքային մշակման և նախապատրաստման ծառայությունը: Մեր համալիրի կենտրոնական պահեստում սարքավորված է հատուկ արտադրական գոտի, որտեղ մասնագիտացված աշխատակազմն իրականացնում է արտադրանքի օպերատիվ մշակման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները:

 

ULS լոգիստիկ կենտրոնի կողմից արտադրանքի նախավաճառքային մշակման ծառայությունը ներառում է.

  • Վերադարձվող ապրանքի մշակում (ընդունում, տեսակավորում, վերափաթեթավորում, նոր միավորների պատրաստում),
  • Նվերների/ակցիաների փաթեթավորման, հավաքածուների ու միավորների ստեղծում,
  • Արտադրանքի բաղադրությամբ/նկարագրությամբ պիտակների ստեղծում, տպում և փակցնում,
  • Ապրանքի մասին տեղեկության թարգմանություն (ցանկացած լեզվով), պիտակի ստեղծում (անհրաժեշտ չափսի) և արտադրանքի յուրաքանչյուր միավորի վրա դրանց փակցնում,
  • Ալկոհոլային և այլ ապրանքների վրա ակցիզային դրոշմանիշերի փակցնում (ներմուծման/արտահանման ժամանակ),
  • Ներմուծվող արտադրանքի վրա ակցիզային (լիցենզավորման) հայկական պիտակների փակցնում,
  • Պալլետների ձևավորում Քաշի վերահսկողություն (ընդունման և բարձման ժամանակ),
  • Պալլետների ավտոմատացված փաթեթավորում պոլիէթիլենային թաղանթով,
  • Արտադրանքի չափսերի ու քաշի ճշտում (ապրանքի քարտային տվյալների ստեղծում),
  • Արտադրանքի մշակման հետ կապված բոլոր ծառայությունները կարող են մատուցվել ինչպես համալիր սպասարկման շրջանակներում, այնպես էլ՝ որպես առանձին ծառայություն:

 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am