ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
Մաքսային տերմինալ և մաքսային պահեստ

Urban Logistic Services (ULS) լոգիստիկ համալիրի տարածքում գործում են մաքսային նոր տերմինալն ու մաքսային պահեստը՝ նախատեսված բոլոր տեսակի բեռների սպասարկման համար:

"ՈւԼՍ" տերմինալի ենթակառուցվածքները ներառում են բաց և փակ վերաբեռնման գոտիներ, Ժամանակավոր պահպանման պահեստ, սառնարանային պահեստներ, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռք (մինչև 80 տոննա, քայլը՝  10 կգ), ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածք, գրասենյակային տարածքներ, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգ:
 

 

ULS ՏԵՐՄԻՆԱԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ.

- Տրանզիտային, ներմուծվող/արտահանվող բեռների մաքսային ձևակերպում
- Մաքսային բրոկերի ծառայության տրամադրում 
- Բաց տարածքում տրանսպորտային միջոցների տեղավորման հնարավորություն (մինչև 50 բեռնատար մեքենա)
- Մաքսային պահեստից բեռների ստացում

- Պատվիրատուի հասցեով բեռների առաքում
- Անհրաժեշտ ուղղորդող փաստաթղթերի ձևակերպում ու հաշվառումների վարում (CMR)
- Մաքսատուրքերի ձևակերպում
- Սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ թաստաթղթերի ձևակերում

Խորհրդատվություն բոլոր տեսակի մաքսային խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝
- մաքսային վճարումների փոխանցումների վերահսկման,
- ապրանքների ներմուծման, արտահանման, տրանզիտային փոխադրումների ու մաքսային ծառայությանը ներկայացման համար նախատեսված հայտարարագրերի ձևակերպման, ապրանքների արտահանման համար թույլտվությունների ձեռքբերման,
- ֆիտոսանիտարական թույլտվության ստացման,
- մաքսային մարմինների կողմից կանխավճարների օգտագործման ստուգումների վերաբերյալ:

 

Հաճախորդի համաձայնությամբ մեր մասնագետները կարող են մաքսային ձևակերումների ողջ ընթացքն իրականացնել առանց նրա ներկայության 

Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող "ՈւԼՍ" մաքսային տերմինալը (մակերեսը 10,000 քմ) համալրված է եվրոպական նորագույն սարքավորումներով և ներմուծվող ու արտահանվող ապրանքների մշակման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով:

ՕԳՏՎԵԼՈՎ "ՈւԼՍ" ՏԵՐՄԻՆԱԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ, ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐ.
 

  • Բոլոր տեսակի բեռների սպասարկում՝ միջազգային չափանիշների համաձայն
     
  • Մաքուր տարածք, պահեստային խցիկներ բեռների պահպանման համար, ձեր ապրանքի հետ խնամքով վարվելու երաշխիք
     
  • Անվտանգ պահպանման ու գործընկերների բոլոր տեսակի բեռների ապահովագրության երաշխիք
     
  • Մաքսային տերմինալի տարածքում գործող բանկի լիարժեք մասնաճյուղ, տեղում անհրաժեշտ բոլոր բանկային գործարքներն իրականացնելու հնարավորություն
     
  • Ավտոմեքենաների համար նախատեսված էլեկտրական կշեռքի (10 կգ քայլով), ինչպես նաև՝  պալետավորված ու փաթեթավորված բեռների համար նախատեսված կշեռքի առկայություն
     
  • Որակյալ ինտերնետ կապ, IP հեռախոսակապ, անվտանգության ու վերահսկողության համակարգ ու 911 ծառայության արագ արձագանքման հնարավորություն
     
  • Գրասենյակային տարածքների վարձակալության հնարավորություն՝ տեղում բոլոր գործարքներն իրականացնելու համար

 

"ՈւԼՍ" ունիվերսալ լոգիստիկ կենտրոնը թույլ կտա ձեզ լուծել լոգիստիկայի հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում՝ միջազգային բեռնափոխադրումներ, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում, պատվերների մշակում, փաթեթավորում, բեռների առաքում և այլն:

ULS-ը հնարավորություն է ընձեռում մեկ պատուհանի սկզբունքով ստանալ մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում՝ բեռների մաքսազերծում, պահեստավորում, փաստաթղթերի ձևակերպում, բանկային փոխանցումների իրականացում և այլն:
 
ULS լոգիստիկ համալիրի ամբողջական հնարավորությունների, այդ թվում՝ մաքսային պահեստային ու ծառայություններից օգտվող հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու պատասխանատու պահառության ծառայության զեղչային համակարգից:


"ՈւԼՍ" մաքսային տերմինալը գործում է ամեն աշխատանքային օր ժ. 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, և 10:00-ից 13:00-ը շաբաթ օրերին:

 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
11:47
Երկուշաբթի, 20 Նոյեմբերի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ