ՀՀ, Երևան, 0043,
Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am
Բեռների պահպանման 100% անվտանգությունը
Տարածքի ու մուտքի վերահսկողության համակարգ, անվտանգության
ULS պահեստների տարածքը պարսպապատված է 4,5-ից 7 մետր բարձրությամբ պատով, մասամբ համալրված փշոտ մետաղալարով: Պարսպի երկայնքով տեղադրած է շարժման ցուցիչների համակարգ: Պահակակետում տեղադրված է անվտանգության ազդանշան, որը կապի մեջ է ոստիկանության և ԱԻՆ-ի հետ:
 
Տրանսպորտային միջոցների ու այցելուների համար համալիրն ունի մեկ գլխավոր մուտք/ելք: Մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը տարածք հնարավոր է միայն հսկիչ անցագրային կետով (ՀԱԿ): Երկաթուղային վագոնների համար առկա է առանձին մուտք/ելք: Պահեստային համալիրն ունի նաև երկու վթարային մուտք/ելք:
 
Մեքենաների համար կազմակերպվել է երկկողմանի երթևեկություն, որը վերահսկվում է ՀԱԿ-ի միջոցով: Պահեստային համալիր մուտքը վերահսկելու համար տեղադրված է կրկնակի ուղեփակոցներով (шлагбаум) համկարգ` երկու տրանսպորտային միջոցների միաժամանակյա մուտքի/ելքի համար:
 
Տարածքի պարագծային անվտանգության ապահովումն ու տարածք մուտքի հսկողությունը 24/7 ֆորմատով իրականացնում է պրոֆեսիոնալ անվտանգության ընկերությունը, 6-8 աշխատակիցներով` կախված աշխատանքի ծավալից:
 
Պահեստի անվտանգությունն իրականացվում է պահեստի շենքի մուտքին կից առանձին ներքին պահակակետերի միջոցով: Մուտքի վերահսկողություն ապահովելու համար պահեստում հաստատված է անձնական թույլտվությունների համակարգ, որը մուտքի թույլտվություն է տալիս միայն առանձին պահեստային տարածքներ: Որոշ տարածքներում ներդրված են ավտոմատ դարպասներ` մուտքի սահմանափակման բանալիներով: Բոլոր անվտանգության ընթացակարգերն արձանագրված են հատուկ հաստատված ցուցումներում:
 
Հակահրդեհային անվտանգություն և անվտանգության ազդանշանների համակարգ
Տարածքի պարագծով անցկացվել է հակահրդեհային խողովակաշար, որն ունի 7 ջրածորան (гидрант): Վթարային իրավիճակում գործարկվում է պոմպակայանը, որը համակարգում ապահովում է մեծ ճնշում:
 
Տարածքում տեղադրված են երկու լողավազան` շուրջօրյա կարգավորմամբ` յուրաքանչյուրը 180 խ/մ: Տարածքի ջրամատակարարման համակարգը միացված է շրջանի գխավոր ջրագծին (նույն գծից սնուցվում է շրջանի հակահրդեհային անվտանգության ստորաբաժանումը):
 
Հակահրդեհային ծառայության ստորաբաժանումը գտնվում է պահեստային համալիրից 500 մետր հեռավորության վրա, որն ապահովում է արագ արձագանքումը հնարավոր խնդիրների դեպքում:
 
     
 
Հակահրդեհային անվտանգությունը պահեստի ներսում ապահովվում է հակահրդեհային ցայտաջրմուղ (սպրինկլերային, բազմաթիվ անցքերով) համակարգի միջոցով (1600 հատ)` տեղադրված պահեստի ամբողջ տարածքում: Պահեստային համալիրում տեղադրված է հակահրդեհային ազդանշանային համակարգ:
 
Համալիրի ողջ տարածքում տեղադրված են 60 կրակմարիչներ, որոնցից 31-ը` կենտրոնական պահեստի շենքում, ներառյալ 42 հրշեջ պաշտպանության վահաններ: Կայծակի և ամպրոպի ժամանակ, հրդեհների ու խնդիրների կանխման համար, տարածքն ապահովված է 6 հակակայծակային աշտարակներով:
 
 
Պահեստային համալիրի լուսավորումը, էլեկտրացանցերի անվտանգությունը
Պահեստային համալիրի ամբողջ տարածքը լուսավորված է լուսավորության ստանդարտ միջոցներով, որը երաշխավորում է անվտանգությունն ու որեւէ տեղաշարժ թաքցնելու անհնարինությունը:
 
Ցանցի անվտանգությունն ապահովում են 1000/6-04 երկու տրանսֆորմատորներ: Տարածքում կան երկու վթարային էներգամատակարարման տարբերակներ. մեկը` այլ ենթակայանից, մյուսը` պահեստային համալիրի կարիքների համար նախատեսված, 850 կվտ հզորությամբ MAN շարժիչով գեներատորից:
 
Պահեստի ներսում լուսավորությունն ապահովում է 420 լյումինեսցենտային լամպերով: Լուսավորման համակարգը ներառում է պահեստային տարածքի, դարակաշարերի միջև անցումների, միջնահարկի հատվածների, միջանցքների եւ կողային բեռնմամբ շարային պալետային դարակաշարերում տեղադրված բոլոր ապրանքների ամբողջական լուսավորումը: ULS պահեստային համալիրի տարածքը լուսավորվում է 62 լուսասյուների ու շենքերի արտաքին 24 լուսատուների օգնությամբ, որոնք գիշերային ժամերին տարածքում ապահովում են լիարժեք տեսանելիություն:
 
Ներքին և արտաքին տեսահսկում
Պահեստային համալիրում տեղադրված է արտաքին եւ ներքին տեսահսկման համակարգ: Ողջ տարածքը վերահսկվում է 21 արտաքին հսկողության տեսախցիկներով:
 
Համալիրը հագեցած է 285 տեսախցիկներով, ինչպես դարակաշարերի համակարգերում, այնպես էլ ռամպայի վրա` վերահսկելու բեռնման/բեռնաթափման և ապրանքա-նյութական արժեքների մշակման գործընթացը:
 
     
 
Տեսախցիկների տեղեկությունը պահվում է 30 օր, առանձին սերվերի վրա: Տեսախցիկների օգնությամբ, Հատուկ մասնագետները, տեսախցիկների օգնությամբ, պահեստային համալիրում վերահսկվում են բոլոր գործընթացներն ու իրադարձությունները` 24/7 ռեժիմով:
 
 
 
Ներքին կապի համակարգ
Պահեստի բոլոր տարածքներն ու շենքերը, այդ թվում և գլխավոր պահեստային տարածքը համալրված են IP հեռախոսային կապի համակարգով , որն ապահովում է շարունակական վերահսկողություն ու ցանկացած իրադարձության արագ արձագանքում:
 
Անվտանգության և պահեստի աշխատակիցները, ովքեր տեղաշարժվում են պահեստի ամբողջ տարածքում, մշտական հասանելիության համար ունեն Motorola ընկերության ռադիոհաղորդիչներ (рация):
 
Աշխատանքի պաշտպանություն և անվտանգություն
Պահեստային համալիրում ներդրվել է աշխատանքի պաշտպանության ու անվտանգության համակարգ, համաձայն ՀՀ օրենսդրության և լոգիստիկ պահեստային համալիրներում աշխատանքի միջազգային չափանիշների:
 
Հատուկ նշանակված աշխատանքի անվտանգության ինժեները վերահսկում է բոլոր կանոնների և ստանդարտների իրականացումը, հրահանգավորում և ուսուցանում է նոր աշխատակիցներին, ինչպես նաև` անցկացնում աշխատակիցների ատեստացիա:
 
Պահեստային համալիրի տեխնիկական ծառայությունը, աշխատակազմի 8 անդամներով, պատասխանատու է սարքավորումների և ենթակառուցվածքների (արտաքին և ներքին), մշտապես որակյալ աշխատանքի համար ու իրականացնում է տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներ:
 
 
 
Փակ ռամպա (վերաբեռնավորման գոտի)
Պահեստային համալիրն աշխատում է ապրանքանյութական արժեքների ընդունման և հանձման եվրոպական ու միջազգային չափանիշներին համապատասխան:
 
     
 
Ավտոմեքենաների բեռնում/բեռնաթափումն իրականացվում է փակ վերաբեռնավորման գոտում (ռամպայում), վերաբեռնման դոկերի միջոցով, որոնք ունեն հավասարեցնող հենահարթակով (պլատֆորմա): Այսպիսով, օտար անձանց ազատ մուտքը դեպի ավտոմեքենա և բեռ հնարավոր չէ: Պահեստում ընդհամենը տեղադրված է 15 վերաբեռնման դոկ, համլիրի երկրորդ հատվածի գործարկումից հետո նախատեսվում է դոկերի ընդհանուր քանակը հասցնել 45-ի:
 
     
 
Փակ ռամպայի ու վերաբեռնման դոկերով (բեռնատար մեքենաների ուղղորդիչներ, док-шелтеры) աշխատանքի արդյունքում հնարավոր է դառնում ապահովել բեռների լիարժեք անվտանգությունը՝ շներհիվ այն բանի, որ մեքենայի բեռնախցիկը կպչում է վերաբեռնման դոկերի կառուցվածքին:
 
Սարքավորումներ (դարակաշարեր, դարպասներ և բեռնաթափման սարքավորում)
Պահեստային համալիրում տեղադրված է և կիրառվում է եվրոպական ամենաժամանակակից սարքավորումները, որոնք ունեն որակի և անվտանգության բոլոր անհրաժեշտ վկայականները:
 
     
 
Rosss ընկերության (Իտալիա) սեյսմիկ կատարմամբ դարակաշարային համակարգերն ապահովում են ամրության պաշար դարակաշարերի աշխատանքում` 1.5-1.8 անգամ ավել ծանրաբեռնվածության պայմաններում: Linde Material Handling (Գերմանիա) բեռնաթափման սարքավորումն ապահովում է ճշգրիտ, հարթ և անվտանգ տեղաշարժը և ապրանքների պահեստավորումը:
 
     
 
Պահեստային շենքում տեղադրվել են Hormann KG (Germany) ընկերության 26 ավտոմատ բացվող հատվածական դռներ:
 
 
Մասնագիտացված և պատասխանատու աշխատակիցներ
ULS պահեստային համալիրում աշխատում է տարբեր տեսակի բեռների պահեստավորման ծառայությունների իրականացման մեծ փորձով մասնագետների թիմ: Ամբողջ աշխատակազմը հիմնական է և գրանցված Հայաստանի Հանրապետության բոլոր կանոնների և օրենքների համաձայն:
 
Պահեստում աշխատող աշխատակիցներն անցնում են կանոնավոր վերապատրաստումներ և թեստավորում` որակավորման և հաճախորդների հետ աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով: Վերապատրաստման և հրահրանգավորման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում բոլոր տեսակի սարքավորումների հետ աշխատանքի անվտանգությանը և ապրանքանյութական արժեքների նկատմամբ պատշաճ վերաբերմունքին:
 
Շենքի ապահովագրություն, բիզնեսի և ի պահ հանձնված ԱՆԱ հանդեպ մասնագիտական պատասխանատվություն
ULS ընկերությունում ապահովագրված են բոլոր տարրերը, որոնք անհրաժեշտ են Լոգիստիկ ծառայության մատուցման համար՝ երրորդ անձանց կողմից բեռների վնասումը, շենքը, պահեստային համալիրի ենթակառուցվածքը, ինչպես նաև` ծառությունների մատուցման բիզնեսը:
 
Պատասխանատու պահպանման հանձնված ապրանքանյութական արժեքների լրացուցիչ ապահովագրությունը կարող է կատարվել հաճախորդի պահանջով:
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
Գլխամաս
ՀՀ, Երևան, 0019, Պռոշյան 2/1, 18 շենք
+374 60 70 60 60
info@uls.am
ՓՈԽԱՐԺԵՔ
Ուրբաթ, 22 Սեպտեմբերի
1 USD 0 AMD
1 EUR 0 AMD
1 RUB 0 AMD
°C
ԵՐԵՎԱՆ
15:43
Ուրբաթ, 22 Սեպտեմբերի
ՑԵՐԵԿ ԳԻՇԵՐ