Պահեստային ծառայություններ

Urban Logistic Services (ULS) ընկերությունը Հայաստանում պահեստային լոգիստիկայի ոլորտում եզակի ծառայություններ է առաջարկում՝ ունենալով միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող տարածաշրջանում միակ A դասի ունիվերսալ ժամանակակից լոգիստիկ կենտրոն:

Մեր գործընկերները, օգտվելով պահեստային համալիրի ծառայություններից, ազատվում են լրացուցիչ տարածքների վարձակալության հոգսից կամ սեփական պահեստային ենթակառուցվածքների համար մեծ ներդրումներ կատարելու անհրաժեշտությունից՝ զգալիորեն կրճատելով ծախսերը:

 
ULS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ՝


  • բեռների պատասխանատու պահատվություն,

     
  • տարբեր չափերի պահեստային տարածքների վարձակալություն,

     
  • սառնարանային պատասխանատու պահատվություն 0-ից մինչև -18 0C),

     
  • հավաքական բեռների ընդունում և առաքում,

     
  • պատվերների կոմպլեկտավորում և առաքում,

     
  • արտադրանքի նախավաճառքային մշակում (փաթեթավորում, պիտակավորում և այլն),

     
  • բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ընդունում և բեռնաթափում։


     
 
Մեր ընկերության հետ համագործակցությունը վերացնում է լոգիստիկ գործընթացներում հավանական բոլոր ռիսկերը: Մենք լիարժեք պատասխանատվություն ենք ստանձնում՝ մեր հաճախորդների բեռի ապահովության համար:
 
 
ULS լոգիստիկ կենտրոնը երաշխավորում է.

- Ձեր բեռների անվտանգությունն ու ապահովությունը,
- սահմանված ջերմաստիճանային ռեժիմի ապահովում - սահմանված խոնավության ռեժիմի ապահովում - բոլոր տեսակի բեռների ընդունում և առաքում
- Բեռների պահպանություն ցանկացած ժամկետով
- պատվերների իրականացման բարձր ճշգրտություն:

 

Պատասխանատու պահատվություն

Կազմակերպությունների արտադրական ու առևտրային գործունեությունը ենթադրում է տարատեսակ բեռների տարբեր նպատակներով պահպանման անհրաժեշտություն: Մասնագիտացված լոգիստիկ ընկերությունները հնարավորություն են տալիս հրաժարվել սեփական պահեստային տարածքներից և օգտվել առավել հարմար լոգիստիկ օպերատորների՝ ծառայություններից։ Պատասխանատու պահառության հիմնական առավելություններն են՝ ամբողջական անվտանգության երաշխիք, ռիսկերի նվազում ու ապրանքային ամենօրյա փաստացի մնացորդի ծավալին համապատասխան վճարման իրականացում:

 
Մենք պատրաստ ենք
պահառության վերցնել
ցանկացած փաթեթավորմամբ բեռներ.

  • Բոլոր տեսակի փայտե պալլետներ (1200*1200, 1200*1000, 1000*1000, 1200*800),
     
  • Բոլոր տեսակի տուփերով ու արկղերով, պարկերով
     
  • Ծավալուն ոչ մեծ չափսերի բեռներ (միչև 3 տոննա)։
     
 
ULS ընկերության կողմից առաջարկվող
պահեստային պահպանման
ծառայությունները ներառում են.

  • Պահպանման համար անհրաժեշտ միավորների ձևավորում՝ յուրաքանչյուր գործընկերոջ պահանջներին համապատասխան,
     
  • Ապրանքային մնացորդների կառավարում,
     
  • Լոգիստիկ հաշվառման վարում (FIFO, խմբային, սերիական և այլն),
     
  • Բեռների պատասխանատու պահառություն
     
  • Գույքագրման գործընթացի իրականացում (մասնակի և ամբողջական),
     
  • Ցանկացած տեսակի փաթեթավորում։

     
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am