10 պատճառ՝ մեզ հետ համագործակցելու համար
 
1

ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ
Պրոֆեսիոնալ լոգիստիկ օպերատորի ծառայություններից օգտվելը լոգիստիկ (պահեստային) ենթա- կառուցվածքներում ներդրումների խնայողություն է առաջացնում: Դրա արդյունքում կազմակերպությունները կարող են պահեստային տարածքներ կառուցելու կամ վարձակալելու, այդ տարածքները մեծ գումարներ պահանջող սարքավորումներով համալրելու ծախսերը կրճատել:
 
 
2

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտացված ընկերություններին դիմելը բազում առավելություններ ունի։ Օրինակ՝ լոգիստիկ օպերատորի մատուցած ծառայություններն համակողմանի են և մասնագիտական առավելությունների տեսակնյունից չեն կարող համեմատվել նույնիսկ ամենապրոֆեսիոնալ ներքին թիմի արդյունավետության հետ։ Լոգիստիկ ծառայությունների պատվիրումը կարելի է համեմատել տեխնիկական սպասարկման կենտրոնում ավտոմեքենայի վերանորոգման հետ. տեսականորեն Դուք ամեն ինչ կարող եք անել ինքնուրույն՝ մեքենայի վնասվածքի դեպքում, սակայն մասնագիտացված տեխնիկական կենտրոնի պրոֆեսիոնալ մոտեցումը, պատասխանատվությունը, որակն ու անվտանգությունը թույլ կտան Ձեզ բոլորովին այլ մակարդակի սպասարկում և արդյունք ստանալ:
 
 
3

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
3PL օպերատորի գործունեության հիմքում ընկած է լոգիստիկ համակողմանի ծառայությունների տրամադրման գաղափարը: Մեկ պատուհանի սկզբունքով լոգիստիկ բոլոր ծառայություններից օգտվելը շատ հարմար է ու շահավետ. հարկ չկա ամեն անգամ լոգիստիկ ծառայություններ մատուցող առանձին ընկերություններ փնտրելու (տրանսպորտային, մաքսային, պահեստային և այլն):
 
 
4

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բիզնեսում մրցակցային զգալի առավելություն կարող է ապահովել միայն լոգիստիկ օպերատորի հետ համագործակցությունը: Որակյալ սպասարկման, արագության, ներդրումների խնայողության, ինքնարժեքի ու հաստատուն ծախսերի իջեցման, նոր ծառայություններ առաջարկելու և շուկայի հետ աշխատանքի նոր եղանակների հնարավորության շնորհիվ՝ Ձեր բիզնեսը կարող է հաղթել մրցակցային պայքարում:
 
 
5

ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Ցանկացած տիպի ծառայություն առաջարկելու պատրաստակամությունը թույլ է տալիս լոգիստիկ օպերատորին աջակից ու հուսալի հենարան դառնալ կազմակերպությունների զարգացման ճանապարհին՝ շուկայական բոլոր պայմաններում: Լոգիստիկ օպերատորն աշխատում է 24/7 ֆորմատով՝ առանց հանգստյան օրերի, նրա հնարավորությունները կախված չեն տարվա եղանակներից, սեզոնայնությունից, ճգնաժամերից կամ այլ պատճառներից:
3PL օպերատորի օգնությամբ ցանկացած նոր բիզնես նախագծի մեկնարկ, գոյություն ունեցող բիզնեսի ընդլայնում կամ լոգիստիկ փոփոխություն (օրինակ՝ արկղերով բեռնումից անցում դեպի հատով բեռնումի) հնարավոր է իրականացնել՝ առանց ավելորդ ծախսերի:
 
 
6

ԼՈԳԻՍՏԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
Լոգիստիկ ծախսերի մինիմիզացումը (այդ թվում՝ տրանսպորտային միջոց, մաքսակետ, պահեստ, առաքում և այլն) լոգիստիկ օպերատորի հետ համագործակցության դեպքում ապահովվում է նրա շնորհիվ, որ սպասարկման դեպքում Դուք վճարում եք բեռների շարժի ու պահպանման միայն փաստացի ծավալների համար: Այսինքն՝ ոչ սեզոնային կամ ճգնաժամային իրավիճակներում, երբ ապրանքային մուտքերը կամ փոխադրումները բացակայում են, Դուք մինիմիզացնում եք Ձեր ծախսերը:
Միայն լոգիստիկ օպերատորի հետ համագործակցության դեպքում է հնարավոր հաստատուն ծախսերը վերածել փոփոխականի՝ բարելավելով Ձեր ընկերության ֆինանսական «առողջությունը»:
 
 
7

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՐԵՆԴ
Լոգիստիկ գործընթացների (արտապատվիրված մասնագիտացված ընկերությանը) աութսորս հանձնումը տարիներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունը և դարձել է համաշխարհային կայուն թրենդի: Առաջատար բոլոր ընկերություններն ամբողջ աշխարհում օգտվում են լոգիստիկ օպերատորների ծառայություններից, ինչը թույլ է տալիս արտադրական ու առևտրային կազմակերպություններին կենտրոնանալ իրենց բիզնեսի հիմնական գործառնությունների վրա՝ առանց լոգիստիկայի վրա ավելորդ ջանք ու միջոցներ ծախսելու:
 
 
8

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿ
Urban Logistic Services լոգիստիկ օպերատորի կողմից տրամադրվող լոգիստիկ ծառայությունների եվրոպական որակը ապրանքանյութական պաշարների պահպանման պայմանների ու անվտանգության երաշխիքի տեսանկյունից եզակի է Հայաստանում:
Պահեստն ընկերության դեմքն է: Ձեր մատակարարների ու հաճախորդների համար կարևոր է այն, թե ինչպիսի պայմաններում է պահպանվում Ձեր արտադրանքը (մաքրություն, ջերմաստիճան, խոնավություն) և որքան բարձր է անվտանգության պահպանման մակարդակը:
 
 
9

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համագործակցության ու գործընկերության նոր հնարավորություններ՝ այն, ինչ ստանում են լոգիստիկ օպերատորի հաճախորդները՝ աշխատելով միևնույն հարթակում: Լոգիստիկ օպերատորի հաճախորդ են հանդիսանում հարյուրավոր արտադրող ընկերություններ, արտահանողներ ու ներմուծողներ, առևտրային կազմակերպություններ, խոշոր առևտրային ցանցեր ու մանրածախ խանութներ:
Բեռները պահպանելով լոգիստիկ օպերատորի պահեստներում կամ պատվիրելով տարբեր լոգիստիկ ծառայություններ՝ ընկերությունները հնարավորություն ունեն առանց հավելյալ ծախսերի նոր հաճախորդներ ու մատակարարներ գտնել՝ փաստացի օգտագործելով օպերատորի պահեստը՝ որպես սեփական մատակարարման կամ փոխադրման կենտրոն:
 
 
10

START-UP ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Start-up նախագծերին աջակցությունը ու շուկա մուտք գործելու գործընթացի կազմակերպումը ULS լոգիստիկ օպերատորի եզակի ծառայություններից են: Մենք պատրաստ ենք իրավաբանական խորհրդատվություն տրամադրել, ինչպես նաև՝ իրականացնել Ձեր հաշվապահական հաշվառումն ու լոգիստիկ ծառայությունների ամբողջական համակարգի ապահովումը (մաքսային ձևակերպումներից՝ մինչև պատվերների առաքում հաճախորդներին):
Մենք վերացնում ենք հայկական ընկերությունների համար նոր բիզնեսի ստեղծման գործընթացում առկա, ինչպես նաև՝ միջազգային (արտասահմանյան) ընկերությունների համար հայկական շուկա մուտք գործելու հետ կապված բոլոր ռիսկերը:
 
Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am