19.07.2016
ՈւԼՍ կենտրոնի տարածքում ԱՄՆ պետդեպարտամենտի EXBS ծրագրի շրջանակներում անցկացվեցին մաքսային եվ սահմանապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված դասընթացները


Երևանում «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» (ՈւԼՍ) լոգիստիկ կենտրոնի տարածքում ԱՄՆ պետդեպարտամենտի «Արտահանման վերահսկում և սահմանային անվտանգություն» (EXBS) ծրագրի շրջանակներում անցկացվեցին հնգօրյա պրակտիկ դասընթացներ՝ նախատեսված մաքսային և սահմանապահ ծառայությունների աշխատակիցների համար:


Դասընթացները, որոնց մասնակցեցին Հայաստանի մաքսային և սահմանապահ մարմինների թվով 15 մասնագետներ, ուղղված էին սահմանային կետերում ու մաքսային տերմինալներում մաքսանենգ ԶՈԶ ապրանքների առկայության ստուգման ու հայտնաբերման մեթոդներին:



Աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 600 նմանատիպ դասընթացների անցկացման փորձ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետները տեսականորեն և գործնական տարբեր բեմականացված իրավիճակներում մանրամասնորեն ներկայացրեցին մաքսանենգության իրականացման բազմաթիվ եղանակներ:
 

 
«Դասընթացներին մասնակցած ուսանողները շատ ընդունակ են: Այս ընթացքում նրանք ծանոթացան մաքսանենգների կողմից բեռնատարներում և ավտոբուսներում ապօրինի ապրանքները թաքցնելու 150 տարբեր ձևերին»,- նշեց դասավանդող մասնագետներից Ջեյմս Իգլսոնը:

Դասընթացների անցկացման համար «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» լոգիստիկ կենտրոնի ընտրությունը  պայմանավորված էր նրանով, որ ՈւԼՍ Մաքսային տերմինալը հանդիսանում է տեխնիկապես ամենահագեցած և զարգացած կենտրոնը Հայաստանում:

Տեղեկություն

«Արտահանման վերահսկում և սահմանային անվտանգություն» (The Export Control and Related Border Security – EXBS ) ծրագրի նպատակն է կանխել զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածումը:

Ծրագիրը նախատեսված է աջակցելու տարբեր երկրների առևտրի վերահսկողության ստրատեգիական համակարգերի զարգացման և կատարելագործման գործում: Այդ համակարգերի նախագծման և զարգացման պրոցեսում EXBS ծրագիրը ապահովում է դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին՝ ԶՈԶ նյութերի ապօրինի փոխադրումները կանխելու նպատակով:

EXBS ծրագիրը հիմնված է բազմաթիվ ԱՄՆ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների, ԱՄՆ և միջազգային հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ունեցած փորձի, ինչպես նաև համագործակցության արդյունքների վրա` իրավական և արտոնագրված դասընթացների իրականացման, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի և սարքավորումների տրամադրման նպատակով:

Միջոցառման լուսանկարները կարող եք գտնել հետևյալ ֆոտոալբոմում:

 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am