Մաքսային տերմինալ և մաքսային պահեստ

Urban Logistic Services (ULS) լոգիստիկ համալիրի տարածքում գործում է մաքսային տերմինալ ու մաքսային պահեստ՝ նախատեսված բոլոր տեսակի բեռների սպասարկման համար:

ULS տերմինալի ենթակառուցվածքը ներառում է բաց և փակ վերաբեռնման գոտիներ, Ժամանակավոր պահպանման պահեստ, սառնարանային պահեստներ, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռք (մինչև 80 տոննա, քայլը՝ 10 կգ), ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածք, գրասենյակային տարածքներ, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգ:

ULS մաքսային տերմինալը գործում է ամեն աշխատանքային օր ժ. 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, և 10:00-ից 13:00-ը շաբաթ օրերին:
 

 

Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ULS մաքսային տերմինալը (մակերեսը 15,000 քմ) համալրված է եվրոպական նորագույն սարքավորումներով և ներմուծվող ու արտահանվող ապրանքների մշակման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով:

 

ULS ՏԵՐՄԻՆԱԼԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ.

- Տրանզիտային, ներմուծվող/արտահանվող բեռների մաքսային ձևակերպում,
- Մաքսային պահեստից բեռների ստացում, 
- Անհրաժեշտ ուղղորդող փաստաթղթերի ձևակերպում ու հաշվառումների վարում (CMR),
- Սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերում,

ՕԳՏՎԵԼՈՎ ULS ՏԵՐՄԻՆԱԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ՝ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐ.
 

  • Բոլոր տեսակի բեռների սպասարկում՝ միջազգային չափանիշների համապատասխան,
     
  • Մաքուր տարածք, պահեստային խցիկներ՝ բեռների պահպանման համար, պահպանվող ապրանքը խնամքով պահպանելու երաշխիք,
     
  • Մաքսային տերմինալի տարածքում գործող բանկի լիարժեք/բազմաֆունկցիոնալ մասնաճյուղ, տեղում անհրաժեշտ բոլոր բանկային գործարքներն իրականացնելու հնարավորություն,
     
  • Ավտոմեքենաների համար նախատեսված էլեկտրական կշեռքի (10 կգ քայլով), ինչպես նաև՝ պալետավորված ու փաթեթավորված բեռների համար նախատեսված կշեռքի առկայություն,
     
  • Որակյալ ինտերնետ կապ, IP հեռախոսակապ, անվտանգության ու վերահսկողության համակարգ ու 911 ծառայության արագ արձագանքման հնարավորություն,
     
  • Գրասենյակային տարածքների վարձակալության հնարավորություն՝ տեղում բոլոր գործարքներն իրականացնելու համար։
     

 

ULS-ը հնարավորություն է ընձեռում մեկ պատուհանի սկզբունքով ստանալ բոլոր ծառայությունները, այդ թվում՝ միջազգային բեռնափոխադրումներ, մաքսային ձևակերպումներ, պահեստավորում, պատվերների մշակում, փաթեթավորում, բեռների առաքում և այլն;

 

Լոգիստիկ կենտրոն
ՀՀ, Երևան, 0043,Արարատյան 62/23
+374 60 70 60 60
info@uls.am