Ուրբան Լոջիստիք Սերվիսիս (ULS) լոգիստիկ կենտրոնը նախատեսված է թե՛ տարբեր բեռների պահպանման, թե՛ դրանց կոմպլեկտավորման և համապատասխան հասցեներով առաքումների իրականացման համար:
Բեռների կոմպլեկտավորման ծառայությունը ներառում է
- Արդյունավետ ընտրության համար արտադրանքների բաշխում,
- Պատվերների հավաքագրում,
- Առաքման համար պատվերների նախապատրաստում,
- Պատվերների և առաքման հասցեների բաշխում՝ ըստ հաճախորդի/երթուղու,
- Բոլոր հասցեներով առաքման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում։
Բոլոր ապրանքների, ապրանքային խմբերի և դրանց պահպանման տեղի իդենտիֆիկացման, ինչպես նաև բոլոր գործողություններին օնլայն ռեժիմով հետևելու հնարավորության շնորհիվ մեր լոգիստիկայի մասնագետներն ու օպերատորները կարողանում են օպերատիվ կերպով և բարձր արդյունավետությամբ ղեկավարել պատվերների առաքումը:
Մենք մշտապես պատրաստ ենք
- Ընդունել ձեր պատվերը,
- Իրականացնել պատվերների կոմպլեկտավորում,
- Իրականացնել կոմպլեկտավորման վերահսկողություն,
- Փաթեթավորել բեռները՝ առաքման համար,
- Ձևակերպել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
- Ժամանակին իրականացնել պատվերի բեռնումը և առաքումը։
Մեր էքսպրես պատվերների ձևակերպման եզակի ծառայության շնորհիվ՝ գործընկերոջ հայտին համապատասխան առաքումն իրականացվում է պատվերը ստանալուց 1-2 ժամվա ընթացքում:
Առաքման վերաբերյալ մենք տրամադրում ենք հաշվետվություններ և վերլուծություններ՝ ըստ հաճախորդների, ապրանքային խմբերի, առաքման կետերի և այլն: